Դեղին մարմնի կիստա
Դեղին մարմնի կիստա Corpus luteum cyst | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | գինեկոլոգիա |
ՀՄԴ-10 | N83.1 |
Դեղին մարմնի կամ լյուտալային կիստան ձվարանների կիստաների տեսակ է, որը կարող է պատռվել դաշտանի ժամանակ և մինչև երեք ամիս կարող է պահանջվել ամբողջովին անհետանալու համար։ Դեղին մարմնի կիստան 50 տարեկանից բարձր կանանց մոտ հաճախ չի առաջանում, քանի որ դաշտանադադարից հետո այլևս ձվազատում տեղի չի ունենում։ Դեղին մարմնի կիստաները կարող են պարունակել արյուն և այլ հեղուկներ։ Կիստան կարող է երևալ որպես ձվարանների մեծացում, այլ ոչ թե նրանց մակերեսի վրա հստակ զանգվածային աճ։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղին մարմնի կիստան դաշտանային ցիկլի մաս է կազմում։ Այնուամենայնիվ, դրանք կարող են հասնել մինչև 10 սմ (3,9 դյույմ) տրամագծի և դառնալ արյունահոսության պատճառ՝ առաջացնելով որովայնի ցավ։ Ցավը սովորաբար անհետանում է պատռվածքից հետո՝ մի քանի օրվա ընթացքում։ Եթե դեղին մարմինը մեծանում է, դա կարող է առաջացնել ձվարանների ոլորում, որի դեպքում ձվարանները պտտվում են և արյան հոսքը ընդհատվում է։ Ձվարանների ոլորումը հազվադեպ է լինում և ուղեկցվում է ուժեղ ցավով։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆունկցիոնալ կիստայի այս տեսակը առաջանում է, երբ ձվաբջիջը ձվազատվում է ֆոլիկուլից։ Ձվազատումից հետո ֆոլիկուլը վերածվում է հյութազատիչ գեղձի, որը անվանում են դեղին մարմին։ Այդ գեղձը սկսում է արտադրել էստրոգեն և պրոգեստերոն, որպեսզի օրգանիզմին նախապատրաստի բեղմնավորման, եթե բեղնավորում տեղի չի ունենում, դեղին մարմինը աստիճանաբար անհետանում է։ Այնուամենայնիվ, այն կարող է լցվել հեղուկով կամ արյունով, ինչի հետևանքով դեղին մարմնն լայնանում է, վերածվում կիստաների և մնում ձվարանների մեջ։ Սովորաբար այս կիստան միայն մի կողմի ձվարանում է տեղակայվում և որևէ ախտանիշ չի առաջացնում[1][2]։
Ռեպրոդուկտիվ կանանց մոտ դեղին մարմնի կիստայի չափը սովորաբար չի գերազանցում 5 սմ և այն համարվում է ֆիզիոլոգիական վիճակ, այլ ոչ թե ուռուցքանման հիվանդություն կամ այլ հիվանդագին վիճակ[3]։ Հետդաշտանադադարային տարիքում գնտվող կանանց մոտ այն 1 սմ-ից պակաս է լինում[3]։
Դեղին մարմնի պատռվածքը կարող է հեմոպերիտոնեումի պատճառ դառնալ վերարտադրողական տարիքի կանանց մոտ և կարող են այն շփոթել արտաարգանդային հղիության հետ[4]։
Դեղորայքային միջամտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոմիֆեն ցիտրատը, որն օգտագործվում է օվուլյացիան հրահրելու համար, որպես պտղաբերության դեղամիջոց, մեծացնում է օվուլյացիայից հետո դեղին մարմնի կիստայի առաջացման վտանգը։ Այս կիստաները չեն կանխում հղիությունը կամ վտանգում նրա ընթացքը։ Կանանց կողմից հղիության հսկողության համար կիրառվող հաբերը չեն հանդիսանում այդ կիստաների առաջացման պատճառ։ Խնդրահարուց դեպքում այդ կիստաների կանխարգելման համար կարող են կիրառվել հակաբեղմնավորիչ հաբերր, սակայն պրոգեստերոն պարունակող հաբերը կարող են նրանց առաջացման պատճառ հանդիսանալ[5][6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ovarian Cysts: What You Need to Know about an Ovarian Cyst and PCOS».
- ↑ «Corpus luteum cyst». Uni. Utah: Knowledge Weavers: Human Reproduction.
- ↑ 3,0 3,1 American College of Radiology, «Five Things Physicians and Patients Should Question» (PDF), Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American College of Radiology, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 16-ին, Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին, citing
- Levine, D.; Brown, D. L.; Andreotti, R. F.; Benacerraf, B.; Benson, C. B.; Brewster, W. R.; Coleman, B.; Depriest, P.; Doubilet, P. M.; Goldstein, S. R.; Hamper, U. M.; Hecht, J. L.; Horrow, M.; Hur, H. -C.; Marnach, M.; Patel, M. D.; Platt, L. D.; Puscheck, E.; Smith-Bindman, R. (2010). «Management of Asymptomatic Ovarian and Other Adnexal Cysts Imaged at US: Society of Radiologists in Ultrasound Consensus Conference Statement». Radiology. 256 (3): 943–954. doi:10.1148/radiol.10100213. PMC 6939954. PMID 20505067. S2CID 10270209.
- American College of Obstetricians and Gynecologists (2002). «ACOG Committee Opinion: Number 280, December 2002. The role of the generalist obstetrician-gynecologist in the early detection of ovarian cancer». Obstetrics and Gynecology. 100 (6): 1413–1416. doi:10.1016/S0029-7844(02)02630-3. PMID 12468197.
- American College of Obstetricians Gynecologists (2007). «ACOG Practice Bulletin No. 83: Management of Adnexal Masses». Obstetrics & Gynecology. 110 (1): 201–214. doi:10.1097/01.AOG.0000263913.92942.40. PMID 17601923.
- Timmerman, D.; Valentin, L.; Bourne, T. H.; Collins, W. P.; Verrelst, H.; Vergote, I.; International Ovarian Tumor Analysis (IOTA) Group (2000). «Terms, definitions and measurements to describe the sonographic features of adnexal tumors: A consensus opinion from the International Ovarian Tumor Analysis (IOTA) group». Ultrasound in Obstetrics and Gynecology. 16 (5): 500–505. doi:10.1046/j.1469-0705.2000.00287.x. PMID 11169340. S2CID 7553390.
- ↑ Bauman, Renato; Horvat, Gordana (2018 թ․ դեկտեմբեր). «MANAGEMENT OF RUPTURED CORPUS LUTEUM WITH HEMOPERITONEUM IN EARLY PREGNANCY – A CASE REPORT». Acta Clinica Croatica. 57 (4): 785–788. doi:10.20471/acc.2018.57.04.24. PMC 6544092. PMID 31168219.
- ↑ «Ovarian cysts: Causes». Mayo Clinic.
- ↑ «Corpus luteum cyst». Mayo Clinic.
- ↑ Hill DA. «Photos of the Ovaries». Women's Health Information. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 21-ին.